Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են

Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են
21.10.2017 | 10:31

Ցավոք, Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են` հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ բանակցություններից հետո։


«Ես Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրեցի միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը»,- նշել է նախարարը:
«Ցավոք, Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով զինվոր է զոհվել երեկ։


Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել է Նալբանդյանը։

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ